Այս հայտարարության հեղինակը պատասխան պիտի տա մեր հայրենակիցների կյանքերը խլելու համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News 

Աշոտյան

Որ 1000 զոհ ենք տվել վիրուսին, քանզի Նիկոլը ի վիճակի չէր այլ կերպ ապահովել մարդկանց նվազագույն սոցիալական կարիքները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությանը, որ «Ցավոք ունենք շատ զոհեր, բայց եթե միայն առողջապահական տրամաբանությամբ առաջնորդվեինք, սոցիալական կոլապսի առաջ էինք կանգնելու»:

«Ցավոք ունենք շատ զոհեր, բայց եթե միայն առողջապահական տրամաբանությամբ առաջնորդվեինք, սոցիալական կոլապսի առաջ էինք կանգնելու», - ասել է այսօր Փաշինյանը։

Այսինքն նա փաստացի խոստովանում է, որ մեր կյանքերի գնով էր որոշել վճարել սեփական իշխանությունը երկարացնելու գինը։

Որ 1000 զոհ ենք տվել վիրուսին, քանզի Նիկոլը ի վիճակի չէր այլ կերպ ապահովել մարդկանց նվազագույն սոցիալական կարիքները։

Սա անմարդկային եւ ցինիկ հայտարարություն է, որի հեղինակը ոչ միայն բարոյական իրավունք չունի երկիր ղեկավարելու, այլեւ պատասխան պիտի տա մեր հայրենակիցների կյանքերը խլելու համար»։

--0--ԱՀ