Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 335 մարդ․ հաստատվել է վարակման 201 նոր դեպք

ԵՐՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ  12,  24News 

կորոնավիրուս

Հայաստանում օգոստոսի 12-ի դրությամբ կորոնավիրուսի 201 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 40 794 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 335 մարդ, շարունակում  է  բուժվել  6262-ը:

Հիվանդության  բռնկումից  ի  վեր՝  Հայաստանում  ընդհանուր  առմամբ  ապաքինվել  է 33 492 մարդ։

Կորոնավիրուսի  հետևանքով  գրանցվել  է  մահվան  ևս 3 դեպք։  Մահացածների  ընդհանուր  թիվը  806 է։  Այլ  պատճառով  գրանցված  մահվան  դեպքերի  թիվը  հասել  է  234-ի։

Ընդհանուր  առմամբ  թեստավորվել  է  179 032 քաղաքացի,  մեկ  օրվա  թեստերի  քանակը  1710 է:  

--00--ՄՀ