ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News
Բելառուսի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի ակցիաների ժամանակ արդեն իսկ ձերբակալվել է մի քանի հազար մարդ: Նրանցից շատերի ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ: Հարազատները վերջիններիս փնտրում են բանտերում և քննչական մեկուսարաններում:
Նրանցից մեկը պատմել է, որ ամբողջ օրը կանգնած է եղել մեկուսարանի դիմաց, սակայն իրեն ցուցակներ չեն տվել: Մարդիկ պարզապես մոտենում են պատուհաններին, որևէ ազգանուն են կանչում, ի պատասխան՝ ասում են՝ նման ազգանունով մարդ կա՞, թե՞ ոչ:
Քաղաքացիները զանգում են երկրի բոլոր հիվանդանոցներն ու բանտերը, փնտրում իրենց հարազատներին:
--00--ԱԹ