Առաջին համայնքային արևային կայանը կկառուցվի Արթիկում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News 

Տարեվերջին Արթիկը կունենա սեփական արևային կայանը։ Եվրամիության կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրի շրջանակում էներգախնայողության հիմնադրամի, Հայաստանի համայնքների միության և Արթիկի համայնքապետարանի հետ իրականացվում է «ԵՄ-ն հանուն Հայաստանի կայուն էներգիայի ծրագիրը»։                                                                                                  

«Էներգախնայողության աջակցման հիմնադրամի» տնօրեն Աստղինե Պասոյանի խոսքով՝ սա տարածաշրջանային ակտիվ գործընթացների մեկ քայլ է, որը հանգրվանել է Արթիկում։  

Արթիկի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Բորիս Ավագյանն էլ ընդգծել է, որ արևային կայանի կառուցումը համայնքային իշխանություններին եկամտի նոր աղբյուր կապահովի։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ