Դուրս կգանք բակ՝ պաշտպանելու արժանապատիվ ապրելու մեր իրավունքը. Աղբյուր Սերոբի բնակիչներ

 

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News 

Աղբյուր Սերոբ

Աղբյուր Սերոբի 7 հասցեի բնակիչները պատրաստվում են իրենց բողոքն արտահայտել փողոցում նոր շենքի կառուցման որոշման դեմ: Այս մասին նրանց հայտարարությունը տեղադրված է ֆեյսբուքյան էջում:

«Վաղը ժամը 18:00-ին մեր շենքի ու հարակից շենքերի հպարտ քաղաքացիները դուրս են գալու բակ՝ պաշտպանելու սեփական երկրում, թաղում արժանապատիվ ապրելու իրենց իրավունքը:

Մեր շենքի բնակիչների մոտ 100 ստորագրություններին պատասխան տրվեց, որ շինթույլտվություն տալիս հաշվի կառնվեն մեր հարցադրումները:

Կցված նկարում կտեսնենք նախագիծ, որը սուտ է, պատկերված նկարում կանաչապատ տարածության փոխարեն սեփական տներ են ու տների բնակիչերը չգիտեն, որ իրենց տները էլ չեն լինելու ... շենքից 10 մետր հեռավարություն, անժամկետ աղմուկ, փոշի»:

փողոց

--00--ԱԹ