Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ 2018 թ. թաքցրած կորուստ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News 

Ադրբեջանի

2018 թ. հունվարի 19-ին անհայտ պայմաններում մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1996 թ. ծնված Դաշդեմիրլի Սանան Վյուգար օղլուն (Daşdəmirli Sənan Vüqar oğlu)։ Ինչպես հայտնում է Razm.info-ն, Ադրբեջանի թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական աղբյուրներն այս կորստի մասին չեն հայտնել։

Զինծառայողի գերեզմանաքարը երևում է հուլիսի 12-ին Տավուշյան մարտերի ժամանակ սպանված Դաշդեմիրով Խայյամ Մահամմադ օղլուի (Daşdəmirov Xəyyam Məhəmməd oğlu) հուղարկավորման լուսանկարներում։ Երկուսն էլ թաղված են Ադրբեջանի Իսմայիլլի շրջանում։ Չի բացառվում, որ զինծառայողները կարող են ազգականներ լինել՝ ելնելով նաև ազգանունների նմանությունից։

Այլ տեղեկություններ 2018 թ. այս կորստի մասին չի հաջողվել պարզել, հայտնի չէ՝ կորուստը մարտական, թե ոչ մարտական է։

--00--ԱԹ