Հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի ֆուտբոլի ակադեմիայի ետնամասում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News 

․

Օգոստոսի 12-ին, ժամը 21։22-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի ֆուտբոլի ակադեմիայի ետնամասում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:50-ին, մարվել՝ 23:18-ին: Այրվել է մոտ 27 հա խոտածածկ տարածք:

--0--ԱՀ