Ստեփանավանում 22-ամյա ոստիկանը, ոչ սթափ վիճակում, քաղաքացու է վրաերթի է ենթարկել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News  

վթար

Օգոստոսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Արթուր Վահրադյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի 12 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Ստեփանավանի բնակիչ՝ 21-ամյա Սարգիս Ներկարարյանին։ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝  վարորդ Ա. Վահրադյանն աշխատում է ոստիկանության Ստեփանավանի բաժնի ՊՊԾ դասակում, ինչի համար էլ դատախազի հանձնարարականով դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը։

Քննիչի հանձնարարականով վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է՝ եղել է ոչ սթափ, սակայն թույլատրելի սահմանում։ Իսկ ավտոմեքենան էլ քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

--00—ՄՀ