Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 405 մարդ․ հաստատվել է վարակման 229 նոր դեպք

ԵՐՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ  13,  24News 

կորոնավիրուս

Հայաստանում օգոստոսի 13-ի դրությամբ կորոնավիրուսի 229 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 41 023 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 405 մարդ, շարունակում  է  բուժվել  6079-ը:

Հիվանդության  բռնկումից  ի  վեր՝  Հայաստանում  ընդհանուր  առմամբ  ապաքինվել  է 33 897 մարդ։

Կորոնավիրուսի  հետևանքով  գրանցվել  է  մահվան  ևս  3 դեպք։  Մահացածների  ընդհանուր  թիվը  809 է։  Այլ  պատճառով  գրանցված  մահվան  դեպքերի  թիվը  հասել  է  238-ի։

Ընդհանուր  առմամբ  թեստավորվել  է 180 497  քաղաքացի,  մեկ  օրվա  թեստերի  քանակը 1465 է:  

--00--ՄՀ