ՌԴ փոխվարչապետի մոտ կորոնավիրուս է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News   

ՌԴ փոխվարչապետ

Հեռավոր Արևելքում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ, փոխվարչապետ Յուրի Տրուտնևի՝ կորոնավիրուսի առաջին թեստը դրական արդյունք է ցույց տվել։ Մոտ ժամանակներս նա կրկնակի թեստ է հանձնելու։  Այս մասին գրել է РИА Новости-ն։

«Յուրի Պետրովիչի՝ կորոնավիրուսի թեստը դրական է։ Մոտ ժամանակներս փոխվարչապետը կրկնակի թեստ է հանձնելու։ Նրա աշխատաքային այցի մասին որոշումը կկայացվի կրկնակի թեստի արդյունքների հիման վրա։ Դրական պատասխանի դեպքում Յուրի Պետրովիչը հեռավար աշխատանքային ռեժիմով կշարունակի աշխատել։ Ինչպես նաև Ռոսպոտրեբնադզորի պահանջներին հետևելու համար նա կինքնամեկուսանա, որպեսզի ապհովվի ՌԴ կառավարության աշխատակիցների և իր գործընկերների անվտանգության ապահովման համար»,- հայտնել են մամուլի ծառայությունից։ 

--00—ՄՀ