COVID-ի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերով շահառուներն ստացել են 144.5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News  

Փաշինյան

Երեկվա դրությամբ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22 ծրագրի արդյունքում շահառուներին ընդհանուր առմամբ հասանելի է դարձել 144.5 մլրդ դրամ: Այս  մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սոցիալական միջոցառումներով ծախսվել է 26,2 մլրդ դրամ, տնտեսական միջոցառումներով՝ մոտ 17.5 մլրդ դրամ, ևս 19.9 մլրդ դրամ փոխառու միջոցներ են տրամադրվել։ Այսինքն՝ մենք տրամադրել ենք բանկերին, որպեսզի ավելի լավ պայմաններով վարկավորեն գյուղատնտեսական ոլորտը, բիզնեսը և  մի քանի այլ ոլորտներ», - ասաց Փաշինյանը։

--00—ՄՀ