Միքայել Ադամյանն ընտրվել է ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News   

Միքայել Ադամյան

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի օգոստոսի 13-ի նիստում առաջարկվել է խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրել «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանի թեկնածությունը:

Միքայել Ադամյանի ելույթից հետո ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովն ազդարարել է բաց քվեարկություն, որի արդյունքներով Ադամյանն ընտրվել է ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ: 

--00—ՄՀ