Պուտինի օրակարգում Լուկաշենկոյի հետ հանդիպում նախատեսված չէ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News  

Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օրակարգում Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպում նշանակված չէ: Այս մասին հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից:

«Օրակարգում նման հանդիպում չկա»,- հայտնել են մամուլի ծառայությունից:

Օգոստոսի 9-ին Բելառուսում նախագահական ընտրություններ են անցկացվել, որոնց հաջորդել են բողոքի զանգվածային ակցիաները. դրանք վերածվել են ոստիկանության հետ բախումների:

--00--ԱԹ