Կառավարությունը «քցել» է մարդկանց, երկխոսելն անիմաստ է․ Միքայել Նահապետյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News 

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը կարծում է, որ Ամուլսարի խնդիրը պայթյունավտանգ է և ճակատագրական կարող է դառնալ հենց գործող կառավարության համար։ 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում խոսելով հանքի շահագործման մասին՝  նա նկատել է, որ խնդիրը գնալով լրջանում է։

«Մարդիկ պիտի հասկանան այս խնդրի պայթյունավտանգությունը և փորձեն արագ հանգցնել վառվող օջախը՝ խնդրին լուծում տալով։ Այս խմորը դեռ շատ ջուր կքաշի։ Այն գնալով մեծանում է այն պատճառով, որ կառավարությունը հարցին լուծում չի տալիս։ Եթե կառավարության կողմից այնպիսի լուծում տրվի, որը թույլ կտա հանքը շահագործել, երաշխավորում եմ, որ դա հետևանքեր կունենա։ Ինչպիսին կլինեն դրանք և մինչև ուր կազդեն կառավարության վարկանիշի կամ ընդանրապես նրա լինել-չլինելու վրա, կախված է իրենց խոհեմությունից»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս