Երևանում գործում են գերբեռնված երթ իրականացնող տրանսպորտային միջոցներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News 

․

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները և ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Երևանի Էրեբունի և Աջափնյակ վարչական շրջաններում:

Իրականացված դիտարկումների ընթացքում ինչպես նախորդ օրը, այնպես էլ այսօր կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում արձանագրվել են գերբեռնված երթ իրականացնող տրանսպորտային միջոցներ, նաև վարորդներ, որոնք եղել են առանց դիմակի։

Տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում հայտնաբերվել են դիմացի նստատեղին ուղևորի առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքեր։

--0--ԱՀ