Նարինե Ոսկանյանի վիրահատության ողջ գումարը վճարել է ամերիկահայ բարերար Գրիգոր Թերմենջյանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News 

․

Հումորային դերասանուհի Նարինե Ոսկանյանի սրտի շտապ վիրահատության համար պահանջվող գումարը փոխանցել է ամերիկահայ բարերար Գրիգոր Թերմենջյանը։ Այս մասին ուղիղ եթերում հայտնել է դերասանուհին։

Նա նաև նշել է, որ իր հետ կապվել է նաև ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ով նույնպես  վիրահատության ծախսերը հոգալու համար գումար է ուղարկել:

«Ես ասացի, որ պետք չի, գումարն ունեմ, Ռուբեն Հայրապետյանն ասեց` էդ փողը քեզ, որովհետև վիրահատությունից հետո քեզ բուժման փող է պետք, աղջիկ ջան: Էդ փողը վերցրու ու բուժվի: Նա ինձ նվիրեց այդ 3 միլիոն դրամը»,- ասաց դերասանուհին:

Դերասանուհին խնդրել է, որ այլևս իրեն գումար չուղարկեն:

«Արժեր, իրոք, հիվանդանալ, որ վայելեի ձեր սերը»,- ասաց դերասանուհին:

--0--ԱՀ