Ուժեղացված ծառայություն Էջմիածնում․ միջադեպեր չեն արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News 

Օգոստոսի 12-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Վաղարշապատի բաժնի ծառայողներն ու մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները ուժեղացված ծառայություն իրականացրին Էջմիածնում։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Մի քանի ժամ տևած միջոցառման ընթացքում ոստիկանության ծառայողները հայտնաբերեցին մի քանի տասնյակ իրավախախտման դեպք, որոնց մի մասը վերաբերում էր հակահամաճարակային անվտանգության, մի մասը՝ ճանապարհային երթևեկության կանոնների պահպանմանը։ Ուժեղացված ծառայության ընթացքում միջադեպեր չեն արձանագրվել։ Միջոցառումները շարունակվում են։

--0--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս