Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աշխարհում հատել է 21 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News  

կորոնավիրուս

Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերը հասել են 21,068,345 մարդու։ Ապաքինվածների ընդհանուր թիվը 13,917,959 է։ Մահվան դեպքերը 757,440 են։ Այս մասին են վկայում Worldometer-ի տվյալները։

Վարակման ակտիվ դեպքերի թիվը 6,328,447 է։

Վարակման և մահվան դեպքերի թվով առաջատարն ԱՄՆ-ն է։ Նահանգներում մինչ օրս գրանցվել է վարակման 5,415,666, 170,415 մահվան դեպք։

Երկրորդ տեղում Բրազիլիան է 3,229,621 դեպքով, որին հաջորդում է Հնդկաստանը 2,459,613 դեպքով:

Մահվան դեպքերի թվով ԱՄՆ-ին հաջորդում են Բրազիլիան (105,564), Մեքսիկան (55,293):

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս