Պլանային գազանջատումներ Երևանում ու Արագածոտնի մարզում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News 

գազ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 14-ին ժամը 10․00-ից մինչև ժամը 18․00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Սասունիկ, Օշական, Ոսկեվազ գյուղերի գազասպառողների, «Հովիկ Ղուկասյան» ԱՁ-ի և «ՌՎԳԱԶ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ների, «Շիրառ» ՍՊԸ-ի, «Արմենիա Վայն» ՍՊԸ-ի, «Սլոբեր» ՍՊԸ-ի գազամատակարարումը:

Օգոստոսի 14-ին ժամը 10․00-ից մինչև ժամը 16․00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խ․Դոնի փողոցի թիվ 27 շենքի 6-ից մինչև 10-րդ մուտքերի գազասպառողների գազամատակարարումը։

--0--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս