«Վեստ Արմենիա»-ն նոր գլխավոր մարզիչ ունի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News  

Վերանյան

«Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել Խորեն Վերանյանը:

Հայազգի մասնագետը ֆուտբոլիստի կարիերան ավարտել է ոչ հեռավոր անցյալում: Պրոֆեսիոնալ ֆուտբոլով սկսել է զբաղվել 2003 թվականին՝ «Փյունիկում», որտեղ նույն տարում դարձել է Հայաստանի չեմպիոն։

Հետագայում Վերանյանը խաղացել է «Արարատում», «Գանձասար Կապանում»:

2015-2018 թվականներին «Ալաշկերտի» կազմում երեք տարի անընդմեջ նվաճել է չեմպիոնական տիտղոսը և մեկ անգամ «Սուպերգավաթը»: 2018-19թթ մրցաշրջանում հանդես է եկել Գյումրու «Շիրակի» կազմում:

Հայաստանի երիտասարդական հավաքականների նախկին ֆուտբոլիստ է:

Վերանյանի հետ պայմանագիրը կնքվել է 3 տարով:

--00—ՄՀ