Ոստիկանությունը թիրախավորում ու տուգանում է միայնակ կանանց

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News  

ոստիկանություն

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Հերթական դեպքը, երբ միայնակ կանանց են կպնում ոստիկանները։

Նման մի դեպքի մասին էլ գրել էի (երեխայի հետ միայնակ կնոջ տուգանեցին, այն դեպքում, երբ մի քանի մետր այն կողմ դիմակներն իջացրած տղամարդիկ էին, ընդ որում հետո ոստիկանները մոտեցան, իրենց բարևեցին)։

Եւ էլի տարբեր գրառումներ և մեկնաբանություններ եմ հանդիպել հենց կանանց թիրախավորելու մասին։

Ու եթե Սերժիվախտ™ սեռական հիմքերով նման ակնհայտ թիրախավորումը բազմաթիվ ֆեմինիստական ՀԿ-ների և «սորոսականների» բուռն արձագանքը կառաջացներ, հիմա դաշտում քար լռություն է տիրում»։

--00—ՄՀ