Արցախի հաշվեքննիչ պալատի անդամ Վահե Բալայանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News  

Արցախ

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը օգոստոսի 14-ին հանդես է եկել հայտարարությամբ, որով տեղեկացրել է, որ Արցախի Հանրապետության հաշվեքննիչ պալատի անդամ Վահե  Բալայանն օգոստոսի 12-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: 

Արցախի ԱԺ նախագահը հիշեցրել է նաև, որ «Ազգային ժողովի կանոնակարգ»  օրենքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պաշտոնատար անձը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում ու հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս