Ոստիկանապետի հրամանով կադրային նշանակումներ են կատարվել մի քանի պաշտոններում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News 

հասարակական

Օգոստոսի 14-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանը հրամաններ է ստորագրել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com

ՀՀ ոստիկանապետի հրամանով՝ իր դիմումի համաձայն՝ աշխատանքից ազատվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանը։ Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության Ներքին անվտանգության վարչության պետ է նշանակվել Վաղինակ Մարտիրոսյանը։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ է նշանակվել Գեորգի Այվազյանը։ Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ Արտաշես Մուշեղյանը նշանակվել է ոստիկանության Ավանի բաժանմունքի պետ, իսկ Արմեն Հարությունյանը ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ նշանակվել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս