Էկոնոմիկայի նախարարը տուգանվեց առանց դիմակի ասուլիսի սրահ մտնելու համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News 

նախարար

Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Այսօր Էկոնոմիկայի նախարարն իր աշխատասենյակի հարևությամբ գտնվող ասուլիսի սրահ մտավ առանց դիմակի։ Մի քանի վայրկյան անց նկատեց բացակայությունը, ներողություն խնդրեց և վերադարձավ բժշկական դիմակով։ 

Մամուլի ասուլիսից հետո ՀՀ ոստիկանությունը կազմեց կանոնների խախտման և տուգանքի վերաբերյալ համապատասխան արձանագրություն:

Եվս մեկ անգամ ներողություն ենք խնդրում անուշադրության արդյունքում տեղի ունեցած միջադեպի համար՝ վերահաստատելով, որ նույնիսկ մի քանի վայրկյան տևած կանոնների խախտումը չի ազատում պատասխանատվությունից»։

--00—ՄՀ