Անկարայում փայտանյութի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News 

Անկարա

Օգոստոսի 13-ի երեկոյան Անկարայի Աքյուրթ շրջանի Շեյհլեր թաղամասում դեռևս անհայտ հանգամանքներում խոշոր հրդեհ է բռնկվել փայտանյութի գործարանում։ Այս մասին գրել է Ermenihaber-ը։

Հրդեհը քամու հետևանքով գնալով ուժգնացել է և կարճ ժամանակում տարածվել ողջ գործարանում։ 

Նշվում է, որ քաղաքացիներն ահազանգել են հրշեջ  փրկարարական ծառայություն։ Դեպքի վայր ժամանած հրշեջ փրկարարական ջոկատների երկար ջանքերից հետո հրդեհը մարվել է։ Այն պատճառել է նյութական զգալի վնաս, տուժածներ չկան։ 

Ուսումնասիրվում են հրդեհի ծագման պատճառները։

--00—ՄՀ