Փրկարարներն օգնության են հասել վատառողջ կնոջը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News 

ԱԻՆ

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 14-ին, ժամը 10։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր-Արեշ թաղամասի 42-րդ փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է հատակին և չի կարողանում բացել դուռը. օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է բացել բնակարանի դուռը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը․ խոհանոցի հատակին ընկած է եղել վատառողջ Սուսաննա Կ․-ն (ծնված 1958 թ.), ով հոսպիտալացվել է «Իզմիրլյան» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն:

--00--ԱԹ