«Բավարիան» ջախջախեց «Բարսելոնային»․ հանդիպումն ավարտվեց 2:8 հաշվով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News  

Բարսելոնա

Չեմպիոնների լիգայում տեղի ունեցավ քառորդ եզրափակիչ երրորդ հանդիպումը։

Լիսաբոնի Դա Լուժ մարզադաշտում «Բավարիան» հանդիպեց «Բարսելոնային»։ Հանդիպումն ավարտվեց 2:8: «Բավարիան» ջախջախիչ հաղթանակ տարավ։

Գերմանական ակումբում աչքի ընկան Տոնաս Մյուլերը (2), Ֆիլիպե Կոուտինյոն (2), Սերժ Գնաբրին, Իվան Պերիշիչը, Ջոշուա Կիմիխը և Ռոբերտ Լևանդովսկին։ Բարսելոնայի կազմում աչքի ընկավ Լուիս Սուարեսը։ Ինքնագոլի հեղինակ դարձավ Դավիդ Ալաբան։ 

Կիսաեզրափակիչում «Բավարիան» մրցելու է Մանչեսթեր Սիթի – Լիոն զույգի հաղթողի հետ։

--00—ՄՀ