Վերջին անգամ այս փողոցը նորոգվել է, երբ ես եղել եմ 4-րդ դասարանում․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News 

․

Աշխատանքն Իջևանի Բլբուլյան փողոցում եռում է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից լուսանկար հրապարակել:

․

Մեկ այլ գրառմամբ վարչապետը հայտնել է, որ նորոգվում է նաև Իջևանի Մայիսի 28-ի փողոցը։

«Վերջին անգամ այս փողոցը նորոգվել է, երբ ես եղել եմ 4-րդ դասարանում»,- գրել է վարչապետը։

Տեղեկացնենք, որ վարչապետ Փաշինյանը գտնվում է հայրենի տանը: 

․

--0--ԱՀ