Ես ուղղակի չեմ հասկանում. ո՞վ կամ ի՞նչն է Փաշինյանին ստիպել հայտնվել այս վիճակում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News 

քաղաքական

«Ես ուղղակի չեմ հասկանում. ո՞վ կամ ի՞նչն է Փաշինյանին ստիպել հայտնվել այս վիճակում»: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Մի՞թե անգլերենի իմացություն ցուցադրելու մոլուցքն այնքան զորավոր է, որ կարելի է հանուն դրա նման ծուղակ ընկնել։ Կամ մի՞թե Փաշինյանը կարծում է, թե իր զրուցակիցը չգիտի, որ Հայաստանում արդեն երկու տարուց ավելի է, ինչ չկա խոսքի իրական ազատություն, ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն և անկախ դատարան:

Սուտը ստի ետևից ներկայացնում է մեր իրականությունը: Ես շատ ամաչեցի իր փոխարեն»,-գրել է պատգամավորը:

--0--ԿԿ