Բելառուսի նոր կառավարության կազմը գրեթե ձևավորված է. Լուկաշենկո

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News 

Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ նոր կառավարության կազմը գրեթե ձևավորված է. հենց այդ կառավարության հետ է նախագահն աշխատելու ընտրություններից հետո: 

Մինսկում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Լուկաշենկոն հիշեցրել է, որ նախարարների կաբինետը, համաձայն օրենսդրության, նախագահի ընտրությունից հետո վայր է դնում լիազորությունները:

«Պետք է նկատի ունենալ, որ մենք դեռ շատ վաղուց՝ կես տարի, մեկ տարի առաջ ժողովրդին հայտնել ենք, որ ձևավորում ենք նոր կառավարություն ու ցույց ենք տալիս՝ ում հետ է ապագա նախագահն աշխատելու ընտրություններից հետո»,- ասել է նա:

Լուկաշենկոն հայտնել է, որ կառավարությունը հիմնականում արդեն ձևավորված է, իսկ գործող կառավարությունը կշարունակի աշխատել մինչև նորի ամբողջական ձևավորումը:

--00--ԱԹ