Կալիֆոռնիայում հրդեհը տարածվել է ավելի քան 11,6 հազար հեկտար տարածքի վրա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

հրդեհ

Կալիֆոռնիայի նահանգային իշխանությունները մարդկանց տարհանում են՝ պատճառն այստեղ բռնկված հրդեհներն են: Ռանչո-2-ի տարածքում այրվել է 1,2 հազար հա տարածք: 

Իրավիճակը կարող է վատթարանալ շոգ եղանակի պատճառով: Ընդհանուր առմամբ հրդեհվել է մոտ 11. 600 հա տարածք: Նախնական տվյալներով՝ առնվազն երեք շինություն է ոչնչացվել, ավելի քան 5,4 հազար տուն վտանգի տակ է: Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան:

--00--ԱԹ