Բելառուսի ԿԸՀ-ն մերժել է ընտրությունների արդյունքները վերանայելու բոլոր դիմումները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News  

Բելառուս ԿԸՀ

Բելառուսի ԿԸՀ-ն մերժել է նախագահի բոլոր թեկնածուների՝ ընտրությունների արդյունքների վերահաշվարկ իրականացնելու դիմումները: 

«Բոլոր դիմում-բողոքները մերժված են: Այլ տարբերակ չկա: Եթե մարդիկ կարծում են, որ մենք կվերանայենք արդյունքները և հաղթանակը կշնորհենք Տիխանովսկայային, այդպես չի կարող լինել»,- հայտնել է ԿԸՀ ղեկավար Լիդիա Երմոշինան:

Նա հավելել է, որ խախտումներ հայտնաբերելու դեպքում ընտրությունների արդյունքները կարող են անվավեր համարվել:

«Դա նշանակում է, որ երեք ամսվա ընթացքում դարձյալ պետք է քարոզարշավ սկսվի՝ նոր թեկնածուների մասնակցությամբ: Ես ասում եմ՝ մենք այդ դեպքում կարող ենք ուղղակի երկիրը կորցնել»,- ասել է Երմոշինան:

--00--ԱԹ