Գեղարքունիքի մարզում 30-ամյա վարորդը Opel-ով գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News 

հասարակական

Ճանապարհային ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 13-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 21:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակիչ, 30-ամյա Անդրանիկ Հայրապետյանը, իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Իջևան ավտոճանապարհի 66-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:

Վթարի հետևանքով Opel-ի վարորդը և ուղևոր, Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ, 42-ամյա Մ.Ն.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

--0--ԿԿ