Դուք ձեր երկիրը կարգի բերեք. Լուկաշենկոն՝ Բելառուսի իրավիճակը կարգավորել ցանկացողներին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News 

Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական իրավիճակը կարգավորելու հարցում Բելառուսն օտարերկրյա միջնորդների կարիք չի զգում:

«Լսեք, մեզ մոտ նորմալ կառավարություն է, որ ձևավորվել է Սահմանադրությանը համապատասխան: Մեզ պետք չեն օտարերկրյա կառավարություններ, միջնորդներ: Այդ երկրների ղեկավարներին վիրավորել չցանկանալով հանդերձ՝ ես ուզում եմ ասել. Դուք դեռ ձեր երկիրը կարգի բերեք»,- ասել է նա:

Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ իր երկիրը երբեք չի ղեկավարի արտերկրում գտնվող որևէ կառավարություն՝ որ երկրում էլ այն լինի:

«Դուք, ինչ է, պատմություն չե՞ք ուսումնասիրել»,- ասել է նա:

Բելառուսի նախագահը խոստովանել է՝ երկրում իրավիճակը դյուրին չէ, սակայն վերահսկելի է:

«Դուք նույնպես գիտեք՝ ինչ է կատարվում մեր երկրում: Կամաց-կամաց փորձում են ներքաշել հանրությանը. Հասել են աշխատանքային կոլեկտիվներին: Ես բազմաթիվ անգամ եմ ասել, պարզապես ուզում եմ հիշեցնել՝ այդ ամենը որևէ արդյունքի չի բերի: Մենք երկիրը որևէ մեկին չենք հանձնի: Իսկ իրավիճակը կկարողանանք վերահսկել»,- նշել է Լուկաշենկոն:

--00--ԱԹ