Խոստացել էինք, որ հեղինակային երգը լինելու է մեր ուշադրության կենտրոնում. ԿԳՄՍ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News 

Արայիկ Հարությունյան

Անցած տարի խոստացել էինք, որ հեղինակային երգը լինելու է մեր ուշադրության կենտրոնում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: 

«Չնայած, որ Քովիդն ստիպեց այս տարի բազում ծրագրեր չեղարկել, մենք աջակցեցինք «Հուսո առագաստ 2020» փառատոնին` հույս ունենալով, որ հաջորդ տարի բոլորս հնարավորություն կունենանք ականատեսը լինելու կենդանի կատարումների»,- գրել է նախարարը:

--0--ԱՀ