Մոսկվայում գրիպի և սուր շնչառական ինֆեկցիայի դեմ պատվաստումները կսկսվեն սեպտեմբերի 1-ից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News  

պատվաստանյութ

Մոսկվայում սեպտեմբերի 1-ից կսկսվեն սեզոնային հիվանդությունների՝ գրիպի և սուր շնչառական վիրուսայի ինֆեկցիայի դեմ պատվասատւմները։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Նախորդ տարի մոտ 7 միլիոն մոսկվացի է պատվաստել, հնարավոր է այդ հսկայական թվաքանակի պատճառով էր, որ գարնանը՝ կորոնավիրուսի մեկնարկի ժամանակահատվածում, փրկեց մեզ հիվանդությունների սրման պիկից։ Այս տարի պատվաստման նույն ծավալն առնվազն պետք է կրկնել ու ավելի շուտ դա կազմակերպել, քանի որ պատվաստանյութի գործելու համար ժամանակ է անհրաժեշտ, ուստի՝ այս տարի սեպտեմբերի 1-ից կսկսենք»,- ասել է Սոբյանինը՝ պատասխանելով գրիպի և սուր շնչառական վիրուսային ինֆեկցիայի դեմ պատվաստումների ժամկետների մասին հարցին։ 

Նա նաև նշել է, որ կորոնավիրուսային իրավիճակը մայրաքաղաքում դեռևս կայուն է՝ չնայած մայրաքաղաքային ակտիվ կյանքին։ 

«Քաղաքում, սկզբունքորեն իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է, բոլոր գնահատականներով սա արդեն իսկ հաջողություն է, քանի որ արդեն տեսնում եք, թե որքան ակտիվ է քաղաքային կյանքն այժմ, հսկայական թվով շրջագայություններ են լինում՝ այդ թվում և շրջանների միջև, հիմա էլ արդեն միջազգային չվերթներն են վերսկսվել։ Իրավիճակը դեռևս կայուն է, սակայն պետք չէ դրանից թուլանալ, այլ անհրաժեշտ է ձեռնարկությունների, կազմակերպությունների, տրանսպորտի աշխատանքում հետևել բժիշկների պահանջներին»,- ասել է Սոբյանինը։

--00—ՄՀ