ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Անկախության հրապարակ, որտեղ անցկացվում է իր կողմնակիցների հանրահավաքը։
Նա շնորհակալություն է հայտնել հավաքվածներին քառորդ դար իրեն աջակցելու և հանդուրժելու համար և ծնկի է իջել նրանց առջև։ «Դուք արժանի եք»,- ասել է Լուկաշենկոն։ Այս մասին գրել է 1lurer.am-ը։
Նա հայտարարել է, որ փողոցային ակցիաների կողմնակից չէ, սակայն ստիպված է եղել քաղաքացիներից օգնություն խնդրել։
Բելառուսի նախագահը կոչ է արել ընդդիմությանը հեռու մնալ պետական ծառայողներից՝ նախազգուշացնելով, որ եթե նրանց ինչ-որ բան պատահի, պատասխանատվությունը կրելու է հենց ընդդիմությունը։ «Մի խայտառակեք մեր խաղաղ և բարգավաճող երկիրը»,- ասել է Լուկաշենկոն։
Աղբյուրը՝ 1lurer.am։
--00—ՄՀ