Երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով 197 անձ ճանաչվել է տուժող

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

ՔԿ

2020թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 206 քրեական գործ, նախապատրաստվել է 102 նյութ:

Հաշվետու ժամանակահատվածում Քննչական կոմիտեի վարույթում երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 206 քրեական գործերից  
 

2-ը վերաբերվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով նախատեսված սպանությանը,

1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ մահ պատճառելուն,

2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով նախատեսված ինքնասպանության հասցնելուն,

10-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն,

4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելուն,

4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելուն,

29-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված ծեծին,

6-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելուն,

1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն,

1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված մարդուն առևանգելուն,

3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածով նախատեսված երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգին կամ շահագործմանը,

1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին,

3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով նախատեսված բռնաբարությանը,

12-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածով նախատեսված սեքսուալ բնույթի բռնի գործողություններին,

1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով նախատեսված սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելուն,

20-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսված սեռական հարաբերությունը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթ գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ,

13-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածով նախատեսված անառակաբարո գործողություններին,

1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածով նախատեսված անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելուն,

5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված ծնողներից երեխային ապօրինի բաժանելուն կամ երեխային փոխելուն,

8-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167.1-րդ հոդվածով նախատեսված ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելուն,

3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածով նախատեսված խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքին կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքին,

2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 169-րդ հոդվածով նախատեսված որդեգրման գաղտնիքը հրապարակելուն կամ որդեգրման համաձայնություն տալուն հակելուն կամ հարկադրելուն,

4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 169.1-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելուն,

4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 170-րդ հոդվածով նախատեսված երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն,

7-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածով նախատեսված ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելուն, իսկ  59-ը՝  այլ հանցագործություններ են:
 

Վերը նշված քրեական գործերով 97 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, ընդ որում՝ 1 անձ եղել է 14-16 տարեկան, 5-ը՝ 16-18 տարեկան, 53-ը՝ 18-35 տարեկան, 38-ը՝ 35 տարեկանից բարձր:
 

97 անձանցից 11-ն ունեցել է բարձրագույն կրթություն, 73-ը՝ միջնակարգ, 4-ը՝ միջին մասնագիտական, 9-ը՝ տարրական: Նշված անձանցից 6-ը նախկինում եղել է դատապարտված:
 

Վարույթում գտնվող գործերով եղել է 197 տուժող, որից 97-ը՝ մինչև 12 տարեկան, 23-ը՝ 12-14 տարեկան, 55-ը՝ 14-16 տարեկան, 22-ը՝ 16-18 տարեկան:  2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ավարտվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 100 քրեական գործ:
 

57 քրեական գործի վարույթ կարճվել է, որոնցից 40-ը` արդարացման հիմքով, իսկ 17-ը` ոչ արդարացման:  Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 43 քրեական գործ՝ 45 անձի վերաբերյալ:
 

Կասեցվել է 16 քրեական գործով վարույթ, որից 4-ը` անձի հետախուզման մեջ գտնվելու հիմքով, 12-ը՝ այլ հիմքով: 

Նշված ժամանակահատվածում միացվել է 7 քրեական գործ, ըստ ենթակայության է ուղարկվել 7-ը:  Անավարտ է մնացել 76 քրեական գործ: 

 --00—ՄՀ