«Ծռերի» հայտարարությունը վտանգավոր է․ զենքով պայքարի գինն անդառնալի կլինի պետության վրա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

«Սասնա ծռեր» խմբավորման հայտարարությունը վտանգավոր է, նրանց տեսակետները, պայքարի ձևը չեմ կիսում, մանավանդ մեր երկրում։ Դա ճանապարհ չէ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը։

«Մենք ցույց ենք տվել, որ առանց զենքի պայքարն ավելի արդյունավետ է։ Թեև ՀՀ-ում կան շատ ազնիվ մարդիկ, որ կարծում են, թե զենքով հնարավոր է լուծել անհամախոհության խնդիրը։ Ինքս իմ մեջ չեմ մեղադրում «Սասնա Ծռերին», ուղղակի ասում եմ՝ զենքով պայքարը բերում է արյան, ու այդ գինն անդառնալի է մեր պետության վրա»,- ասել է պատգամավորը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--00—ԼՄ