Հայտնի են Հայաստանի շախմատի հավաքականի մրցակիցները առցանց Օլիմպիադայում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

․

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է առցանց օլիմպիադայի եզրափակիչ մրցաշարի խմբերի կազմերը:

Հայաստանի հավաքականը հանդես կգա ընտրական C խմբում, որտեղ ընդգրկվել են նաև Ալժիրի, Մարոկոյի, Անգլիայի, Ռուսաստանի, Ռումինիայի, Բուլղարիային, Թուրքիայի, Խորվաթիայի և Եգիպտոսի ազգային թիմերը:

Մրցաշարը կմեկնարկի օգոստոսի 21-ին: Առաջին տուրում Հայաստանի հավաքականը կհանդիպի Ռումինիայի հետ: Առաջին խաղատախտակի վրա մեր շախմատիստը հանդես կգա սպիտակ խաղաքարերով:

Նշենք, որ խմբերում առաջին երեք տեղերը գրավող հավաքականները կմտնեն փլեյ-օֆֆ, որտեղ արդեն կգործի նոկաուտ մրցակարգը: Օլիմպիադան կավարտվի օգոստոսի 30-ին:

Հայաստանի հավաքականի հանդիպումների օրացույցը.

21 օգոստոսի

18:00   Հայաստան – Ռումինիա

19:00   Բուլղարիա – Հայաստան

20:00   Հայաստան - Թուրքիա

 

22 օգոստոսի

18:00   Խորվաթիա - Հայաստան

19:00   Հայաստան – Ալժիր

20:00   Մարոկո – Հայաստան

 

23 օգոստոսի

18:00   Հայաստան – Անգլիա

19:00   Ռուսաստան – Հայաստան

20:00   Հայաստան - Եգիպտոս

Հայաստանի հավաքականի կազմը

Տղամարդիկ՝ Լևոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան:

Պահեստայիններ՝ Հրանտ Մելքումյան, Սամվել Տեր-Սահակյան:

Կանայք՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան:

Պահեստայիններ՝ Մարիա Գևորգյան, Սուսաննա Գաբոյան:

Մինչև 20 տարեկաններ ՝ Հայկ Մարտիրոսյան, Աննա Սարգսյան:

Պահեստայիններ՝ Շանթ Սարգսյան, Մարիամ Ավետիսյան:

Նշենք, որ թիմերը բաղկացած են 6 հիմնական և 6 պահեստայիններից: Հիմնական կազմում պետք է լինեն 2 տղամարդ, 2 կին, մեկ մինչև 20 տարեկան պատանի և մեկ մինչև 20 տարեկան աղջիկ:

--0--ԱՀ