Ապագա պատերազմները ցանցահենակենտրոն են լինելու և այդ ապագան հեռու չէ․ Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

Արծրուն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Ցանցահարթակակենտրոն պատերազմների (ՑՀԿ) հայացակարգի մեջ այն ինչ ես 2016 թ. անվանել եմ օդային հարթակներ (ՕՀ), անօդաչու թռչող համակարգեր (ԱԹՀ). ԱՄՆ-ում այսօր ստացել է «օդային արձակումների արդյունք» կոնցեպտուալ անունը: Ապագա պատերազմները այսպես են լինելու և այդ ապագան հեռու չէ: Պարզ լեզվով ասած մեծ ինքնաթիռից արձակած ԱԹՍ-ն իրենից ԱԹՍ է արձակելու, հրանոթից արձակած արկը, նավից արձակած հրթիռը և բազում այլ հարվածային միջոցներ ցանցով իրար հետ կապի մեջ են լինելու, իսկ հրամանատարը այդ ամենը տեսնելու է օնլայն եռաչափ հարթության մեջ»: 

--00—ՄՀ