Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու 5 դեպք է բացահայտվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 73 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության՝ 11-ական, թմրամիջոցի հայտնաբերման` 7, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 5, յուրացման կամ վատնման՝ 4, կողոպուտի, ծեծի ու սպանության սպառնալիքի՝ 2-ական, սպանության, անձի առևանգման, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, փաստաթղթի կեղծիքի, ինքնիրավչության, առևտրային կաշառքի և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք իրացնելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

--00—ՄՀ