ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News
Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայկական զինուժը սահմանին տեղակայված ամրաշինական ենթակառուցվածքներում ինժիներական վերանայումներ է անում, տարբեր նշանակության օբյեկտներում կառուցվածքային նոր փոփոխություններ իրականացնում, ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն տարբեր իրադրություններում առավել էֆեկտիվ մարտ վարել, այլ էականորեն մեծացնել մարտական հերթապահություն կրող անձնակազմների անվտանգ ծառայությունը։
Ժամանակակից պատերազմներն անընդհատ նոր պահանջներ են առաջ քաշում, որը պետք է ժամանակին ուսումնասիրել և իրադրությանը համահունչ լուծումներ առաջադրել»։
--00--ԱԹ