Սիրիայում ռուս գեներալ է սպանվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News 

․

Այսօր ՝ օգոստոսի 18-ին, Սիրիայում մահացել է գեներալ-մայոր Վյաչեսլավ Գլադկիխը։ Այս մասին հայտնում է ռուսական «Ռուսական վեսնա» թերթը ՝ վկայակոչելով Սիրիայում իր աղբյուրներին:

Աղբյուրի հաղորդմամբ Դեյր Էզ-Զորից հարավ գտնվող Ատ-Թայմ նավթային հանքավայրի հարևանությամբ ականի պայթյունի հետևանքով զոհվել է ռուս գեներալը, ինչպես նաև Ալ-Մեյադին քաղաքի ազգային պաշտպանության հրամանատար Մուհամմադ Թայսար Ազ-Զահիրը ՝ չորս ենթականերով, ևս երեքը վիրավորվել են:

--0--ԱՀ