ԿԳՄՍ նախարարի դժվար օրերը նոր են սկսվում, իմ պաշտոնավարումը Արայիկ Հարությունյանի գործը չէ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը հայտարարել է, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը չէ, որ պետք է որոշի կրթահամալիրի տնօրենի պաշտոնավարման հարցը։ 

Նկատենք՝ օրեր առաջ տեղեկություն տարածվեց, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նամակով պահանջել է, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը 65-ամյակը լրանալուն պես հեռանա տնօրենի պաշտոնից, ինչպես պահանջում է ՊՈԱԿ-ի մասին օրենքը։ Օրենքն ասում է՝ գործադրի մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե լրացել է նրա 65 տարին:

Բլեյանը ընդգծում է, որ դեռ հունիսին դիմել են կառավարություն կրթահամալիրը ՊՈԱԿ-ից հիմնադրամի վերածելու առաջարկությամբ։ Առայժմ պատասխան չի ստացվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

 —00—ԼՄ