Խոշոր ու շղթայական ավտովթար Երեւանում. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

․

Այսօր՝ օգոստոսի 18-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 20:00-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են Nissan, Toyota, Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Փաստի առթիվ Ա. Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

--0--ԱՀ