Կրակոցներ՝ Երևանում. հայտնաբերվել են արնանման հետքեր, մեկ քաղաքացի հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

ю

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ: Մինչ բժիշկները առաջին բուժօգնությունն էին ցուցաբերում վիրավորին, կենտրոնի ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքները ստացել է Նորք Մարաշի Արմենակյան և Հովսեփյան փողոցների խաչմերուկում, որտեղ ժամանած օպերատիվ խումբը՝ Ա. Պապյանի գլխավորությամբ, հայտնաբերել են արնանման հետքեր:

Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկութուններով՝ կենտրոնի ոստիկանները նաև օպերատիվ տվյալներով պարզել են դեպքի հանգամանքները, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չեն հրապարակում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վնասվածքները պատճառվել են գազային ատրճանակից արձակված կրակոցներից:

--0--ԱՀ