Հրազդանում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 37-ամյա վարորդը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

վթար

Այսօր՝ օգոստոսի 19-ին, հիվանդանոցում մահացել է Հրազդան քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Գարիկ Միրզոյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 17-ին Հրազդան քաղաքի Հայֆիդայինների փողոցում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։ Վերջինս վարել էր Mercedes մակնիշի ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Հրազդան քաղաքի Հայֆիդայինների փողոցում ճակատ-ճակատի բախվել էին Հրազդան քաղաքի բնակիչներ, 41-ամյա Արմեն Հախվերդյանի վարած Skoda մակնիշի և 37-ամյա Գարիկ Միրզոյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Skoda-ի ուղևորներ, Հրազդան քաղաքի բնակիչ, 14-ամյա Անի Մ.-ն, 8-ամյա Արամե Հ.-ն, Mercedes-ի ուղևորներ, Աբովյան քաղաքի բնակիչ, 28-ամյա Միհրան Եղիազարյանն ու Երևանի բնակիչ, 20-ամյա Սոնա Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Հրազդան» բժշկական կենտրոն:

--00--ԱԹ