Աշխարհում որևէ երեխա և երիտասարդ չպետք է մնա մենակ իր հիվանդության հետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News 

Աննա Հակոբյան

Աշխարհում որևէ երեխա և երիտասարդ չպետք է մնա մենակ իր հիվանդության հետ։ Սարսափելի է, երբ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող անձինք մնում են մենակ իրենց խնդրի հետ՝ առանց օգնության՝ լինի դա ֆինանսական, թե հոգեբանական։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

«City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամն աջակցում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մինչև 25 տարեկան բոլոր երեխաներին և երիտասարդներին։ Հիմնադրամն իր վրա է վերցրել պացիենտների բուժման ամբողջ ծախսը։

Մենք հոգում ենք բուժման, դեղորայքների, վիրահատական միջամտությունների, լաբորատոր հետազոտությունների ծախսն ամբողջությամբ։ Հիմնադրամը նաև տրամադրում է օրական 4-անգամյա սնունդ և հոգեբանական աջակցություն։

Դարձե՛ք մեր ընկերը քաղցկեղի դեմ պայքարում։ Կատարե՛ք ձեր նվիրատվությունները այստեղ՝

https://donate.cityofsmile.org/hy »,- գրել է նա։ 

--00—ՄՀ