Երևանի կենտրոնում հրավառություն արած անձինք հայտնաբերվել և տուգանվել են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

Օգոստոսի լույս 17-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնում հրավառության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Բաժնի համայնքային ոստիկանները, արագ արձագանքելով, Արգիշտիի փողոցի 4-րդ շենքում հայտնաբերեցին հրավառություն կատարած անձին ու բերեցին ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ նա ենթարկվեց վարչական պատասխանատվության։

Ոստիկանության Կենտրոնական բաժնում հրավառության վերաբերյալ հաղորդում ստացվեց նաև օգոստոսի լույս 19-ի գիշերը։

Դարձյալ արագ արձագանքման շնորհիվ ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկանները «Մարգարյան» բժշկական կենտրոնի մոտի պուրակում հայտնաբերեցին հրավառություն կատարած անձին ու ներկայացրին բաժին, որտեղ նա ևս ենթարկվեց վարչական պատասխանատվության։

Կրկին պահանջում ենք հրավառությամբ չխաթարել գիշերային հանգիստը. ոստիկանությունը հետևողականորեն արձագանքելու է բոլոր դեպքերին։

--00—ԼՄ